Cascade People & Business-ի երրորդ DisruptHR Yerevan 2022-ը` «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ

Cascade People & Business-ի երրորդ DisruptHR Yerevan 2022-ը` «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ անգամ անցկացվողDisruptHRYerevan միջոցառման շրջանակում հայաստանյան տարատեսակ ընկերությունների 11 խոսնակ ներկայացրել է իր յուրօրինակ տեսլականը մոտ 150 մասնակցին։

DisruptHR-ը համաշխարհային ճանաչում ստացած շարժում է, որն ընդգրկում է 35 երկիր և 155-ից ավելի քաղաք: Սա լիովին նոր ձևաչափ է, որն ունի ներկա և ապագա առաջնորդներին համախմբելու նպատակ՝ փոխանցելով նրանց ոլորտին առնչվող ամենից արդիական, նորարարական և հետաքրքիր գաղափարները: Եվ իհարկե, DisruptHR-ը ընձեռում է ընկերության և անհատների ձայնը միջազգային բիզնես հանրությանը հասանելի դարձնելու ևս մեկ հնարավորություն:

DisruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Այս անգամ DisruptHR Yerevan 2022 միջոցառման գլխավոր գործընկերն է «Գալաքսի» ընկերությունների խումբը:

«Մասնակիցների կողմից ստացված բազմաթիվ դրական արձագանքները հերթական անգամ փաստում են, որ միջոցառումն իսկապես սիրվել է հայաստանյան բիզնես համայնքի կողմից:

Հպարտությամբ կարող եմ ասել, որ սա նախ և առաջ Cascade People & Business ընկերության հաղթանակն է, քանի որ մեր հիմնական նպատակն է նպաստել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացմանը Հայաստանում: Դե իսկ DisruptHR-ը միջազգային համբավ վայելող այն եզակի միջոցառումներից է, որն իր յուրօրինակ ձևաչափով բացահայտում է մարդկային ռեսուրսների կառավարումը լիովին նոր տեսանկյունից», - իր խոսքում նշել է Cascade People & Business ընկերության հիմնադիր, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։

«Գալաքսիում» մենք կարևորում ենք ինովատիվ հարթակներում փորձի փոխանակումը։ Եվ, լինելով պրոֆեսիոնալներին համախմբող մեծ ընկերություն, մշտապես ձեռքը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացման զարկերակի վրա ենք պահում։ Ուստի, մեզ համար կարևոր էր միանալ միջազգային ճանաչում ունեցող DisruptHR հարթակին նորարարական գաղափարների քննարկման ու դրանք հետագայում իրականացնելու նպատակով»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

DisruptHR Yerevan երրորդ միջոցառմանը «Գալաքսին» հանդես է եկել երեք խոսնակով։ «Թայմլես» ընկերության (Հայաստան, Վրաստան, Բելառուս) մարդկային ռեսուրսների ղեկավար Լիանա Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է համավարակի հետևանքներին և ներկայացրել իր տեսակետը՝ արժե՞ արդյոք աշխատել գրասենյակից։ «Գալաքսիի» գլխավոր տնօրենի տեղակալ Էլինա Գաբրիելյանը խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է հաղթել ճկունությամբ։ Իսկ «Երևան մոլ»-ի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը կարևորել է առաջնորդությունը` համադրելով կառավարման հետ։

Միջոցառման բոլոր տեսանյութերը տեղադրվելու են distrupthr.co կայքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---