ՌԴ ԴԽ պաշտպանության կոմիտեի նախագահ․ ՌԴ-ն կօգնի ապահովել ՀՀ անվտանգությունը՝ ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում

ՌԴ ԴԽ պաշտպանության կոմիտեի նախագահ․ ՌԴ-ն կօգնի ապահովել ՀՀ անվտանգությունը՝ ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի շրջանակում, կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությունը` երկրի ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը Տելեգրամ ալիքում։

Նա նշել է, որ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմակայանը, որը «արտաքին ագրեսիայից ասիական տարածաշրջանի պաշտպանության ֆորպոստն է»։

«Երբ 2020-ի աշնանը հերթական անգամ բռնկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ռուսաստանը անգնահատելի և վճռորոշ ներդրում ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն ապահովում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, կանխում է ռազմական գործողությունների կրկնությունը, խոչընդոտում է խաղաղ բնակիչների հնարավոր ցեղասպանությանը»,-գրել է նա։

Բոնդարևը հայտնել է նաև, որ գործընկերների հետ մեկնելու է Հայաստան՝ ՌԴ և ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Նա հավելել է, որ շատ հագեցած ծրագիր է սպասվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---