Լաքոթ․ Հայերին այսօր էր սպառնում են միայն այն պատճառով, որ հայ են

Լաքոթ․ Հայերին այսօր էր սպառնում են միայն այն պատճառով, որ հայ են

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, գրել է, որ հայերին այսօր էր սպառնում են միայն այն պատճառով, որ հայ են։

«Հայերին այսօր էլ սպառնում են, քանի որ նրանք հայ են։ Այսօր մարդիկ կրկին ցեղասպանության սպառնալիքի տակ են։ Կանգնե՛ք հիշողության, ճշմարտության և արդարության աջ կողմում»»,-գրել է նա։

Նախկին դեսպանը մեջբերումներ է արել Հայոց ցեղասպանության մասին՝ ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերից, գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթից և «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ, իրավագետ Ռաֆայել Լեմկինից։

Լաքոթը հիշեցրել է գեներալներին ուղղված Հիտլերի հետևյալ արտահայտությունը. «Ո՞վ է հիշում հայերի կոտորածը»։

Հիլզենրաթն ասել է․ «Ես պատմեցի հայ ժողովրդի բնաջնջման պատմությունը։ Դա պետք է բոլորն իմանան։ Ինչպե՞ս կարող ենք կանխել նոր բնաջնջումը, եթե բոլորը պնդում են, որ ոչինչ չգիտեն և ոչինչ չեն կանխել»։

Լաքոթը նաև մեջբերել է Լեմկինի արտահայտությունը, որը նա ասել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունից հետո։ «Ինչո՞ւ է մարդը պատժվում, երբ սպանում է մեկ այլ մարդու։ Ինչո՞ւ մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցագործություն է, քան մեկ անձի սպանությունը»,– ասել է Լեմկինը։

Լաքոթը նշել է, որ այդ մեջբերումները փաստում են, որ ցեղասպանությունը ոչ միայն այն գործողների մեղքով է կատարվում, այլև նաև նրանց, ովքեր ժխտում են այդ փաստը, թողնում անպատիժ ու մոռանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---