ԱԽ քարտուղար․ Մինչ այս պահն Ադրբեջանի հետ անկլավների հարց չի քննարկվել 5 մայիսի 2022 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Մինչ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, կարելի է ասել, որ՝ երկու կողմից էլ: Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսը, հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանն իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին», - կառավարությունում լրագրողներին ասել է Արմեն Գրիգորյանը, գրում է Aysor.am-ը։ Նա անհասկանալի է անվանել ընդդիմության պնդումները, թե եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա անկլավների հարց է առաջանալու։ «Ընդդիմությունը շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ աղերս չունի»,- ասել է նա։ Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։ Ընթերցեք նաև․ Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմը». Հայկական տարածքների տրոհման բանաձևը Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |