ՏԿԵ նախարարը կարևորել է Իրանի հետ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը![]() 14 մայիսի 2022 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենի գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը կարևորել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը և այդ նպատակով քննարկվող նախագծերի հնարավոր սեղմ ժամկետներում վերջնականացումը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն մայիսից ներկրվող գազի ծավալների ավելացման համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակել Իրանում՝ ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում նախատեսված եռօրյա աշխատանքային այցի շրջանակում։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |