Wildberries-ը հայ արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք է սկսել![]() 16 մայիսի 2022 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Wildberries առցանց ռիթեյլերը լոգիստիկ կենտրոն է բացել Հայաստանում, ինչը թույլ է տվել նաև տեղական արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ «Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնն է բացել Հայաստանում՝ դա թույլ է տվել առցանց հարթակին տեղի արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Wildberries-ը սկսել է աշխատել Հայաստանում 2018-ին, իսկ 2021-ին տեղական բիզնեսի հետ գործարկվել է ապրանքի ստացման կետերի բացման ֆրանշիզան։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր առցանց հարթակը տարբեր երկրների լոկալ արտադրողների համար։ Wildberries-ի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է Ռուսաստանը, որն աշխատում է շուկայում 2004-ից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |