ՌԴ կառավարություն․ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են դիրքորոշումները 4 հունիսի 2022 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են ավտոմայրուղու հնարավոր երթուղիները, որը Հայաստանի տարածքով կապահովի տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ասվում է ՌԴ կառավարության կայքում։ Նշվում է, որ կողմերը կշարունակեն աշխատել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր 2021-ի հունվարին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը դեկտեմբերին էր։ Եվ կես տարվա դադարից հետո հունիսի 3-ին կայացել է 3-րդ հանդիպումը Մոսկվայում։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք մայիսի 24-ին հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |