Իրանի Մեջլիսի նախագահ․ Խորհրդարանները պետք է աջակցեն Իրան-ՀՀ երկաթուղային և ավտոճանապարհների բացման գործընթացներին15 հունիսի 2022 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին, տեղեկացնում է Parliament.am-ը: Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու ու բարեփոխման հարցում: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը: Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսը: Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել է, Ղալիբաֆի հետ ունեցած քննարկումների ընթացքում գոհունակություն են հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և միջխորհրդարանական սերտ կապերի առնչությամբ: «Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին: Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էին նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մեծարգո պարոն նախագահի հետ խոսել ենք նաև տնտեսական մեր համատեղ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու վերաբերյալ»,-ասել է Սիմոնյանը։ Նա հավելել է նաև, որ, ինչպես նշվել է հանդիպմանը, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |