ՀՀ-ում 1 շաբաթում կովիդի 139 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

ՀՀ-ում 1 շաբաթում կովիդի 139 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 20-26-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,243-ի` ավելանալով 139-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8626 դեպք կա։

‌Ապաքինվել է ևս 62 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,755 է։ Փաստացի բուժվողների թիվը 178 է։

‌Ընդհանուր առմամբ 3,132,461 թեստ է արվել, մեկ շաբաթում` 4 780։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---