ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Այդ մասին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հունիսին կայացած տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնել են Ադրբեջանում պահվող անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ», - ասել է նա։

Մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---