ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին

ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները: ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է նաև ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։

Հունիսի 24-ին Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունն ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով օգնական Քերին Դոնֆրիդը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն խզել է հարաբերությունները ՌԴ հետ, սակայն պատրաստ է շարունակել գործակցությունը ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ խաղաղ և կայուն կարգավորման համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---