Պապիկյան․ Մրցույթից դուրս մնացած 513 զինծառայողի հիփոթեքով տուն ձեռք բերելու նախագիծ է մշակվում

Պապիկյան․ Մրցույթից դուրս մնացած 513 զինծառայողի հիփոթեքով տուն ձեռք բերելու նախագիծ է մշակվում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է, որ մրցույթից դուրս մնացած 513 զինծառայողի հիփոթեքով տուն ձեռք բերելու հնարավորություն տվող նախագիծ է մշակվում, տեղեկացնում է Factor.am-ը։

https://factor.am/530858.html

Խոսքն ընթացիկ տարվա շահառու զինծառայողների մասին է, որոնք վիճակահանության արդյունքում դուրս են մնացել արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալու ծրագրից՝ վիճակահանության արդյունքում։

Ըստ գործող կարգի, կառավարության որոշմամբ արտոնյալ պայմաններ են սահմանված սպաների համար 7 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ ստանալու համար, որի 3 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը։ Կառավարությունը վճարում է նաև 10 տոկոս կանխավճարը։

Այս ծրագրով կառավարությունը տարեկան տրամադրում է 500 տեղ, այս տարի դիմել էր 1013 սպա և ենթասպա։ Ծրագիրը գործում է նաև կուրսանտների համար։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---