Մալագայում հայկական եկեղեցի է բացվել25 հուլիսի 2022 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Մալագայում հայկական եկեղեցի է բացվել։ Դա հայկական առաջին եկեղեցին է Իսպանիայի տարածքում: Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցել է Մալագայի նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններին, տեղեկացնում է Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանը։ Առաջիկայում նախատեսվում է նաև կիրակնօրյա դպրոցի բացում: Արարողության ավարտին արքեպիսկոպոս Պարսամյանը, խոսքն ուղղելով բոլոր ներկաներին․ նշել է, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը և բոլորը հոգ պետք է տանեն այն կյանքով լցնելու համար: Սրբազան Հայրը նաև իր գնահատանքի խոսքը բերեց, բոլոր բարերարներին, ովքեր մտահղացել ու միասնականորեն իրականություն են դարձրել Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը: Եկեղեցական արարողություններից հետո եկեղեցում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ, հնչել են հատվածներ Կոմիտասի պատարագից և այլ կոմիտասյան ազգային երգեր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |