Պեսկովը՝ խաղաղապահների մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ․ Եթե կան հարցեր, դրանց պետք է պատասխանել

Պեսկովը՝ խաղաղապահների մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ․ Եթե կան հարցեր, դրանց պետք է պատասխանել

PanARMENIAN.Net - ‌ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով իրավիճակի սրացմանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է, որ Կրեմլը մտահոգված է իրավիճակի սրացմամաբ Ղարաբաղում, հետևում է զարգացումներին և զսպվածության կոչ է անում կողմերին։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ խաղաղապահների գործունեության վերաբերյալ հարցեր են առաջանում՝ Պեսկովն ասել է, որ եթե կան հարցեր, դրանց պետք է պատասխանել։

Նա նաև հավելել է, որ տարբեր մակարդակներում ՀՀ հետ սերտ կապերը թույլ կտան պարզել այն հարցերը, որոնք ունի Երևանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրացմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածության և, կարևորը, հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարմանը»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ ելակետ են հանդիսանում եռակողմ փաստաթղթերը։

«Կարևորը կատարելն է բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։ Եթե կան հարցեր, անկասկած, դրանց պետք է պատասխանել։ Միևնույն ժամանակ սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներով ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան մեզ պարզել բոլոր եղած հարցերը»,-ասել է Պեսկովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։

Նա նաև ասել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղպահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---