Փաշինյան․ Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է՝ «ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո՝ պայթյուն»18 օգոստոսի 2022 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ներկաները հարգել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, ասել է, որ այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի «Սուրմալուում» ահաբեկչության կամ դիտավորության հանցակազմի մասին։ Փաշինյանն իր հերթին նշել է, թե տեսագրություններից պարզ է դառնում, որ «ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, քանի որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։ «Վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,-ասել է նա։ Քյարամյանը նշել է նաև, որ եղած ապացույցները վկայում են անզգուշության հետևանքով տեղի ունեցած հանցագործության մասին։ Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |