ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն առաջիկա օրերին այցելելու է տարածաշրջան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանթ Փաթելը։

«Սա լինելու է Կովկասյան բանակցությունների գծով մեր ավագ խորհրդատու, դեսպան Ռիքերի առաջին այցը տարածաշրջան այդ պաշտոնում։ Դա կլինի կանոնավոր այլցելություններից առաջինն այդ տարածաշրջան։ Նա մեկնում է այսօր երեկոյան և կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան և բոլոր երկրներում հանդիպումներ կունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային առանցքային հարցեր։ Նա նաև փորձելու է աջակցել գործընկերներին և անմիջական և կառուցողական ձևով ներգրավվել կարևոր հարցերի լուծման և հետագա տարածաշրջանային համագործակցության գործում»,-ասել է Փաթելը։

Բաքվում դժկամությամբ էր ընդունվել Ֆիլիպ Ռիքերի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։ Ադրբեջանը հայտարարել էր, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---