ՀԱՊԿ․ Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը13 սեպտեմբերի 2022 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը մեկնաբանություն է տարածել սեպտեմբելի լույս 13-ի գիշերը «ՀՀ և Ադրբեջանի սահմանին, ծանր սպառազինության ու ԱԹՍ-ների կիրառմամբ տեղի ունեցած մարտական բախումների» վերաբերյալ, որի հետևանքով «կան զոհվածներ և վիրավորներ»։ «Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարությունների մեջ։ Բարձր ենք գնահատում ՌԴ միջնորդական դերը՝ սեպտեմբերի 13-ի ժամը 09։00-ի դրությամբ հրադադարի հաստատման գործում»,-ասվում է ՀԱՊԿ հայտարարության մեջ։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Նշվել է, որ չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի նվազմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Նշվում է նաև, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության Քարտուղարությունը ՀԱՊԿ Միավորված շտաբի հետ համատեղ աշխատանք է կազմակերպել՝ ուղղված ՀԱՊԿ մեխանիզմների գործարկմանն իրավիճակի կարգավորման նպատակով։ ՀԱՊԿ հավաքական ուժերն առաջին անգամ կիրառվել են 2022-ի հունվարին՝ Ղազախստանում ներքաղաքական իրավիճակի սրման հետ կապված։ ՀԱՊԿ-ը պաշտոնապես հայտարարեց Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում էին նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՀԱՊԿ ուժերը մի քանի օր մնացին երկրում և պաշտպանում էին պետական և ռազմական օբյեկտները, աջակցում տեղի իրավապահներին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |