Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը սեպտեմբերի 16-ին կքննարկեն իրավիճակի սրումն Անդրկովկասում։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Կրեմլում հուսով են՝ ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահման կայեցլի այս շաբաթվա ընթացքում, այդ թեման քննարկվելու է նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հուսով ենք, որ այս շաբաթ տեսչական խումբն այնուամենայնիվ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, կժամանի սահման՝ հետագայում զեկույց ներկայացնելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Իսկ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Պուտինի շփումն Ալիևի հետ, որտեղ այդ թեման, բնականաբար, գլխավորը կլինի»,-ասել է Պեսկովը։

Սեպտեմբերի 15-16-ին Ուզբեկստանում՝ Սամարղանդում, տեղի է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մասնակիցների թվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախատեսված էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, սակայն, նա չի մեկնել Ուզբեկստան սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---