Պուտին․ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածությունը թուլացնելու համար20 սեպտեմբերի 2022 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ խորապես մտահոգում է Ռուսաստանին և Մոսկվան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը։ Այդ մասին նա ասել է Կրեմլում օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նոյեմբերին Երևանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նշեմ, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի սրման հետ կապված։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ առճակատման գոտի հատուկ առաքելություն է գործուղվել, որին հանձնարարվել է ստեղծված իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առաջարկներ պատրաստել և ներկայացնել Հավաքական անվտանգության խորհրդին»,-ասել է Պուտինը։ Նա նշել է նաև, որ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ին մտերիմ պետությունների միջև լուրջ մտահոգություն է առաջացնում Մոսկվայում։ «Մենք բոլորին կոչ ենք ենք անում զսպվածություն դրսևորել, պահպանել հրադադարի ռեժիմը և անշեղորեն հետևել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,-ասել է նա։ Ըստ Պուտինի, «վիճահարույց տարածքային հարցերի լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի» երկկողմ հանձնաժողովի շրջանակում մասնագիտական համատեղ աշխատանքն է, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |