Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար14 ապրիլի 2009 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումն ամենախոշոր նախագիծն է, որը Հայաստանը երբեւէ իրագործել է Իրանի հետ համատեղ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: «Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը վաղուց պետք է իրականացված լիներ: Դա շատ լուրջ նախագիծ է, որը թույլ կտա վերականգնել «Մեծ Մետաքսե ճանապարհը» եւ Հայաստանին կօգնի դուրս գալու մեկուսացումից»,- նկատել է Ասատրյանը: Իրանագետի խոսքով, երկաթուղու շինարարությունը աշխարհագրական տեսակետից հեշտ խնդիր չէ, սակայն նրա իրագործումը հնարավոր է մոտակա տարիների ընթացքում: «Այդ երկաթուղու կառուցման մասին պայմանավորվածությունը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, եւ Հայաստանի ու Իրանի իշխանությունները պետք է հետեւողական լինեն դրա իրականացման գործում»,- ընդգծել է Գառնիկ Ասատրյանը:Ապրիլի 3-ին Երեւանում կայացել է Հայաստանի ու Իրանի միջեւ երկաթուղային ուղղակի հաղորդակցության շինարարության մասին փոխըմբռնման վերաբերյալ Հուշագրի նախագծի ստորագրումը: Երկաթուղային ճանապարհի երկարությունը կկազմի 470 կմ, որից 60 կմ կանցնի Իրանի, իսկ 410 կմ` Հայաստանի տարածքով: Իրան-Հայաստան երկաթուղին պատրաստ կլինի 5 տարի հետո: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |