ՀՀ-ն` ամանորյա տոներին ռուսաստանցիների ամենապահանջնված երկրների 10-յակում

ՀՀ-ն` ամանորյա տոներին ռուսաստանցիների ամենապահանջնված երկրների 10-յակում

PanARMENIAN.Net - Հայաստանն ամանորյա տոներին ռուսաստանցիների ամենապահանջնված երկրների 10-յակում է։ Այդ են վկայում OneTwoTrip-ի տվյալները տոմսերի ամրագրումների վերաբերյալ։

Հայաստանը Սերբիայի հետ այդ ցանկում 8-րդն է, որոնց բաժին է ընկնում տոմսերի ամրագրումների 3 տոկոսը, գրում է aviaport.ru-ն։

Տվյալները վերաբերում են դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածի ամրագրումներին։

Ամենապահանջված երկիրը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամանորյա արձակուրդներին Թաիլանդն է։ Այդ երկրին է բաժին ընկնում ամրագրումների 15 տոկոսը։

Երկրորդ տեղում Վիետնամն է, ուր նախատեսում է մեկնել զբոսաշրջիկների 11 տոկոսը, երրորդը՝ Ղազախստանը, որին հաջորդում են Թուրքիան և Ուզբեկստանը՝ ամրագրումների 6-8 տոկոսը։

Մյուս պահանջված ուղղությունը Ինդոնեզիան, որին հաջորդում են ԱՄԷ-ն ու Իսրայելը, Շրի Լանկա և Սեյշելներ։

Նշվում է, որ մեկ տարի առաջ՝ նույն ժամանակահատվածում, ամանորյա տոների ամենահայտնի ուղղություններից էին Թուրքիան, Հայաստանը, Մոլդովան, Հունգարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Չեխիան և Մալդիվները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---