Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորումը

Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերին Դոնֆրիդն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության ջանքերի հեռանկարները», գրում է Haqqin.az-ը Բայրամովի թվիթերյան գրառման վրա հղումով։

«Վերահաստատել եմ իմ երկրի հանձնառությունը և լիակատար պատրաստակամությունը՝ հասնել խաղաղության և կայունության տարածաշրջանում», - ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---