ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում` նոոյեմբերի 23-ին

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում` նոոյեմբերի 23-ին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանին հնարավոր աջակցությունը, կայանալու է նոյեմբերի 23-ին՝ Երևանում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որտեղ քննարկվել են հոկտեմբերի 28-ի ՀԱՊԿ ՀԱԽ արտատհերթ նիստի արդյունքներն ու հերաթական նիստի նախապատրաստական աշխատանքները։

Լուկաշենկոն ասել է, որ, պետք է «ավարտել հայ-ադրբեջանական հակամարտությունը»։

«Պետք է վերջ դնել։ Լավ չէ, որ ՀԱՊԿ շրջանակում չենք կարողանում վերջ տալ այդ հակամարտություններին։ Մենք շատ լուրջ պետք է այդ հարցերը քննարկենք ՀԱՊԿ հերթական նիստում»,-ասել է Լուկաշենկոն։

Սովորաբար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նսիտին մասնակցում են անդամ երկրների ղեկավարները։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի ընթացիկ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---