Ալիևն ասել է՝ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են

Ալիևն ասել է՝ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև օկուպացված Շուշիում, ասել է, թե ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։

Նա ասել է, թե պատերազմից հետո դեռ մնացել են հարցեր, որոնք մտահոգում են ադրբեջանցիներին՝ նշելով, որ խաղաղապահների տեղակայման ժամկետը նշված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։

Ալիևը նաև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առաջարկելու է, որ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը ԼՂ-ում երկարացվի 10, 15, 20 տարով, և հույս ունի, որ ռուսական կողմը կաջակցի այդ առաջարկին, սակայն, Սոչիի հայտարարության մեջ այն չներառվեց։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---