Էրդողանն ասել է՝ ՀՀ հետ Թուրքիայի հարաբերությունները կախված են Երևանի և Բաքվի միջև կարգավորումից

Էրդողանն ասել է՝ ՀՀ հետ Թուրքիայի հարաբերությունները կախված են Երևանի և Բաքվի միջև կարգավորումից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբարությունները դրական կլինեն, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները՝ հավելելով, որ դեռևս դրական պատկեր չկա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, սակայն կոնկրետություն դեռևս չկա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը Պրահայում է եղել, մենք նրանց բացահայտ ասացինք՝ եթե դուք (Հայաստանը) դեպի դրական հուն ուղղեք Ադրբեջանի հետ հարաբերությունները, ապա և Թուրքիայի հետ հարաբերություընները դրական ուղու վրա կդրվեն։ Մենք դա ենք սպասում Երևանից։ Դեռևս նման պատկեր չկա։

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքը ճնշում է գործադրում և դա ազդում է գործընթացի վրա։ Ամեն ինչ կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք ոչ թե թշնամիներ ենք ուզում, այլ բարեկամներ»,-ասել է Էրդողանն Անկարայում՝ Սամարղանդ թռիչքից առաջ։

Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---