Դոնֆրիդ․ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա17 նոյեմբերի 2022 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության գնահատականը» վերտառությամբ լսումներին, որոնք նախագահում էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որպես պատասխանող կողմ հանդես եկող Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդն ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար պատմական հնարավորություն կա։ «Մենք ականատես ենք եղել ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն այսօր երկու երկրից էլ լսում ենք, որ առկա է պատմական հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղությանը հասնելու համար»,- ասել է Դոնֆրիդը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Փոխպետքարտուղար Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ, իսկ Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի ամերիկյան օժանդակությունը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից: «Մենք ապահովում ենք ոչ մահաբեր սահմանային անվտանգություն, որը նշանակալի արդյունքներ է տվել Իրանից եկող վերազգային սպառնալիքներին հակազդելու և դեպի Հարավային Կովկաս և Եվրոպա մաքսանենգության ճանապարհները խափանելու համար»,- ասել է նա: ԱՄՆ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին։ «Մենք ոչինչ չենք արել կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի տեսագրությունները և ապացույցները ստուգելու համար, որոնք անօրինական են։ Մենք ոչինչ չենք արել հայ զինվորների մահապատժի, կին հայ զինվորներին բռնության ենթարկելու տեսանյութերը ճշտելու համար։ Մենք ոչինչ չենք արել»,- ասել է սենատոր Մենենդեսը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |