ՀՀ շտապօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից մեքենայով22 նոյեմբերի 2022 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: Շտապբուժօգնության մեքենաները նվիրաբերվել են ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ: Վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով:
Ծրագրի արժեքը կազմել է 3․5 մլն դոլար: Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |