Պուտինն ու Ալիևը կարևորել են «հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը» ուղղված աշխատանքը23 նոյեմբերի 2022 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերած ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների նախորդ համատեղ հայտարարությունների պրակտիկ իրագործմանն առնչվող հարցեր։ Նշվում է, որ կարևորվել է «հայ-ադրբեջանականա սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքի շարունակությունը»։ Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ ՌԴ նախագահը նոյեմբերի 23-ին Երևանում մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։ ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |