Զաս․ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել28 նոյեմբերի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ առաքելության գործուղում Ադրբեջանի հետ սահման , որը կգնահատի իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Իրավիճակը բարդ է, առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, այն միջոցառումների համալիրը, որն առաջարկվում է ՀԱՊԿ-ի կողմից որպես օգնություն Հայաստանին, իսկ այնտեղ միջոցառումները տարբեր են՝ և քաղաքական-դիվանագիտական, և ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այդ սահման, որն իրապես կգնահատի իրավիճակը, դրանք ընդհանուր առմամբ բոլոր պետությունների կողմից աջակցություն են ստացել», - ասել է Զասը։ Ըստ նրա՝ միակ բանը, որին չի հաջողվել հասնել, դա այնտեղ ստեղծված իրավիճակի միասնական գնահատումն է։ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանին օգնությունցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, բայց որոշակի լրամշակումների կարիք ունի: Հանձնարարություն է տրվել լրամշակել այդ փաստաթուղթը և ներկայացնել այն ստորագրման պետությունների ղեկավարներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |