Բայրամովը ԵԱՀԿ նիստում ասել է՝ դիտորդների գործուղումը ՀՀ կառույցում «կոնսենսուսի չարաշահման» արդյունք է 2 դեկտեմբերի 2022 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ-ում ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԱՀԿ-ում «կոնսենսուսի չարաշահման» զոհ է եղել, որի օրինակներից մեկն էլ հոկտեմբերի վերջին ընդունված որոշումն է ԵԱՀԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։ «ԵԱՀԿ կարևորագույն որոշումների մեծ մասն ընդունվել է պարզ արտահայտված կոնսենսուսի շնորհիվ։ Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի չարաշահման զոհ է դարձել»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ հանդես են եկել հավաքական անվտանգության տառն ու ոգին պահպանելու օգտին։ «Պահանջների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու մասին որոշումը, որն ընդունվել է առանց կոնսենսուսի, մանդատի բացահայտ խախտում էր, որը կազմակերպության անդամ բոլոր երկրների հավաքական հավանությունն է ստացել»,-ասել է Բայրամովը։ ԵԱՀԿ-ն «պահանջների գնահատման» առաքելություն գործուղելու մասին հայտարարել է հոկտեմբերի 19-ին։ Առաքելության նպատակն է՝ գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում, ըստ ԵԱՀԿ մանդատի և փորձի, և կազմակերպության հավաքական անվտանգության հայեցակարգի շրջանակում։ «Տեխնիկական խումբը, բաղկացած միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից, կայցելի հայ-ադրբեջանական սահմանագոտու շրջաններ»,-ասվում է ր ԵԱՀԿ հաղորդագրության մեջ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |