Սամվել Ավետիսյանը՝ Արցախի առողջապահության նախարար

Սամվել Ավետիսյանը՝ Արցախի առողջապահության նախարար

PanARMENIAN.Net - Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիրը։

Առողջապահության նոր նախարարի նշանակման մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նաև Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շնորհակալություն հայտնելով Ավետիսյանին Հայաստանից Արցախ գալու համար։

«Շնորհակալ եմ Հայաստանից Արցախ գալու համար՝ առողջապահության ոլորտը զարգացնելու: Նա մեծ փորձ ունի»,-ասել է Վարդանյանը։

Նա նաև վստահություւն է հայտնել, որ Ավետիսյանի գալով կարևորագույն ոլորտներից մեկն առավել կզարգանա:

Սամվել Ավետիսյանը 2011-2016թթ. եղել է ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ավելի քան 80 գիտական հոդվածի և 1 նորարարական առաջարկի հեղինակ է, ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում։

Նոյեմբերի վերջին 9 նախարար ազատվել էր պաշտոններից, այդ թվում առողջապահության նախարարը, որի պարտականությունները մինչ օրս կատարում էր նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---