Դեսպան Ներսեսյանը Դոhերթիին է ներկայացրել Լաչինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում տիրող ճգնաժամը 8 փետրվարի 2023 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոhերթիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։ Դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը` ուղղված Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։ Դեսպան Ներսեսյանը և նախարար Դոհերթին ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Այս առումով կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը։ Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |