Պեսկով․ Բացասաբար ենք վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար ՀՀ մուտքի արգելքին

Պեսկով․ Բացասաբար ենք վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար ՀՀ մուտքի արգելքին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում լրագրող Արամ Գաբրելյանովի և ՌԴ որոշ լրատվամիջոցների ղեկավարների Հայաստան մուտքի արգելքին։

Նա նշել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ պահել նման դեպքերից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արգելվել է ռուսաստանցի լրագրող, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովի մուտքը Հայաստան՝ նա ընդգրկվել է անցանկալի անձանց ցուցակում։

«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր հարաբերությունները նման դեպքերից: Հուսով ենք, որ տեսանելի ապագայում Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զերծ կլինեն նման դեպքերից»,- ասել է նա։

Ավելի վաղ արգելվել է նաև «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---