Արտարժույթով հիփոթեքային վարկեր այլևս չեն տրամադրվի

Արտարժույթով հիփոթեքային վարկեր այլևս չեն տրամադրվի

PanARMENIAN.Net - Արտարժույթով հիփոթեքային վարկեր այլևս չեն տրամադրվի։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Կողմ է քվեարկել 68 պատգամավոր և դեմ՝ 31-ը։

Նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հիփոթեքը` նաև արտարժույթով:

Փոփոխությունների հեղինակներն են պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը:

Ենթադրվում է, որ այս փոփոխությունը քաղաքացիներին կպաշտպանի արտարժութային ռիսկերից։

Հարցը քննարկվել է ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---