Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Արցախում

Ռուս խաղաղապահները հրադադարի  խախտում են գրանցել Արցախում

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 23-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է գրանցել Շուշիի շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Շուշիի շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապհները քննություն են իրականացնում միջադեպի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահ զորակազմը ապահովել է հումանիտար բեռով ավտոշարասյան անցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Մարտի 19-ին ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---