Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Մարտունու շրջանում

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Մարտունու շրջանում

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմը հրադադարի ռեժիմի խախտում է գրանցել Մարտունու շրջանում։ Զոհեր և վիրավորներ չկան, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում են այս փաստը։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանի և Երվանդ Բալայանի ուղղությամբ, որոնք գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ էին կատարում։

Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Նշվում էր, որ հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի` մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։

Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---