Չավուշօղլու․ Կողմ ենք ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը

Չավուշօղլու․ Կողմ ենք ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Մենք հանդես ենք գալիս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցի շուրջ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ»,-ասել է Չավուշօղլուն։

Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։

«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---