Քալըն․ ԱՄՆ-ն ուզում է, որ Անկարան ընդունի ՀՀ բոլոր պայմանները Թուրքիայի դեմ

Քալըն․ ԱՄՆ-ն ուզում է, որ Անկարան ընդունի ՀՀ բոլոր պայմանները Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Haber Türk-ին հարցազրույցում ասել է, թե ԱՄՆ-ն ուզում է՝ Անկարան ընդունի Հայաստանի բոլոր պայմանները Թուրքիայի դեմ, գրում է APA-ն։

Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա ՌԴ դեմ պատժամիջոցների և Ս-400 համակարգերի հարցում, սակայն Անկարան շարունակում է անկախ քաղաքականություն վարել։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։

Ընթերցեք նաև․ Աքարը խոսել է Զանգեզուրի միջանցքի անհրաժեշտության և Ցեղասպանության թեմայի «խոչընդոտը հաղթահարելու» մասին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---