Զախարովա․ Երևանից նախաձեռնողական քայլեր ենք ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում

Զախարովա․ Երևանից նախաձեռնողական քայլեր ենք ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր ենք ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության ծավալման ուղղությամբ առարկայական աշխատանքի վերսկսման, մեր դաշնակցին այլ միջոցներով օգնելկու ուղղությամբ։ Ռուսական կողմը նման աշխատանքի պատրաստ է, ինչի մասին Երևանում լավ գիտեն»,-ասել է նա։

Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ առաքելության գործուղման ժամկետները կախված են Երևանից՝ «գնդակը Երևանի դաշտում է»։

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---