Քերոբյան․ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ $1 մլրդ

Քերոբյան․ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ $1 մլրդ

PanARMENIAN.Net - Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմել են մոտ 1մլրդ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 5.13 տոկոսն է: Այդ մասին խորհրդարանում 2022-ի բյուջեի արդյունքները քննարկելիս ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախապես պլանավորած 42 մլրդի փոխարեն 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական ենք ունեցել», - նկատել է Քերոբյանը, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ նախարարը նշել է, որ 2022-ին Հայաստան է եկել 1 մլն 660 հազար զբոսաշրջիկ։

«Կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ։ Մոտ 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում, որը հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է», - ասել է Քերոբյանը։

Քերոբյանը նշել է նաև, որ ՀՀ-ում գրանցված տնտեսական աճն առաջին հերթին այն բարեփոխումների արդյունքն է, որ ներկա Կառավարությունը շուրջ հինգ տարի իրականացնում է, եւ բիզնես միջավայրի բարելավման ու ազատականացման ուղղությամբ կատարված քայլերը տալիս են իրենց արդյունքները, ինչպես նաեւ ընդգծում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մրցակցային առավելությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---