Պեսկով․ ՌԴ-ն ի գիտություն է ընդունում ՀՀ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Պեսկով․ ՌԴ-ն ի գիտություն է ընդունում ՀՀ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

PanARMENIAN.Net - Մոսկվան ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ, սակայն շարունակում է դաշնակցային հարաբերությունները ՀՀ հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ՌԴ դաշնակիցը չէ Ուկրաինայում հակամարտության հարցում։

«Մենք այն ի գիտություն ենք ընդունում»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ դա «կարևոր հայտարարություն է», հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ընդունում ենք, որ կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտությանը ՀՀ մոտեցումների մեջ, մենք դրանք հաշվի ենք առնում»,-ասել է նա։

«Բայց, անկասկած, մենք շարունակում ենք զարգացնել մեր կոնցեպտուալ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նաև, որ ՀՀ-ն ոչ թե խուսանավում է նրա համար, որ կարծիք չունի իրավիճակի վերաբերյալ, այլ մխուսանավում է, քանի, որ մ»եր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»։

«Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա։Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»,-ասել է նա։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---