Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է 3 հունիսի 2023 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։ Armlur.am-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում երիտասարդ տղայի։ Տղամարդը Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն է, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Դիլիջանի ռեստորաններից մեկում։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասել էր, թե Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար, խնդրել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցեն և այդ միջոնդրությունը բավարարվել է։ Վերադաս դատախազը, սակայն, հսկող դատախազի որոշումը վերացրել էր: Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 5-ին Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |