Արամ Ա-ն և Թրյուդոն խոսել են Արցախում իրավիճակի մասին

Արամ Ա-ն և Թրյուդոն խոսել են Արցախում իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդունել է հովվապետական այցով Կանադայում գտնվող Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Այդ մասին Թրյուդոն գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

Նրանք խոսել են «Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղությանը Կանադայի աջակցության մասին»։

«Կանադայի հայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Առաջինը հանդիպեցինք, մենք խոսեցինք այդ մասին: Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև լուսանկար է հրապարակել:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---