ԵԱԶԲ–ն չի բացառել՝ ՀՀ տնտեսական աճը տարեվերջին կարող է գերազանցել 7․5%-ը18 հոկտեմբերի 2023 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի բացառում, որ Հայաստանի տնտեսության աճը 2023–ի ավարտին կգերազանցի բանկի վերլուծաբանների նախկին սպասումները և 7․5%-ից ավելի կլինի: «Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կմնան բարձր մինչև տարեվերջ։ Կա նաև ՀՆԱ–ի ավելի բարձր մակարդակի ձևավորման հավանականություն, քան սպասվում էր ավելի վաղ Հայաստան Ղարաբաղի բնակչության վերաբնակեցման պայմաններում սպառողական պահանջարկի ավելացման կապակցությամբ», – նշվում է ԵԱԶԲ–ի 2023–ի հոկտեմբերի մակրոտնտեսական ակնարկում, հայտնում է ԱՌԿԱ–ն։ ԵԱԶԲ–ի 2023–2025թթ.–ի մակրոտնտեսական զեկույցում, որը հրապարակվել է հունիսին, նշվում էր, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության աճը կկազմի 7․5%։ Բանկի հոկտեմբերյան զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին, ընդ որում ծառայությունների ոլորտը մեծ դեր է խաղացել տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի և սննդի ոլորտների արտադրանքի ընդլայնման արդյունքում: Նշվում է, որ բանկային գործունեության և վերամշակող արդյունաբերության ոլորտում գրանցված անկումը պահպանվել է օգոստոսին այդ հատվածներում նախորդ տարի գրանցված զգալի աճից հետո։ Միաժամանակ շինարարության ոլորտը (+17․3% հունվար–օգոստոսին) մնում է կայուն հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին։ «Տնտեսությանը շարունակում են աջակցել զգալի դրամական մուտքերը, ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների ներհոսքն ընթացիկ տարվա հունվար–օգոստոսին ավելացել է 31․3%–ով և կազմել է 3․8մլրդ դոլար», – ասվում է զեկույցում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |