Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակվել են, կան վիրավորներ29 դեկտեմբերի 2023 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28–ին՝ կեսօրին մոտ, ավելի քան 30 դիմակավորված զինված անձ ներխուժել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել եպիսկոպոսների, քահանաների, հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա։ Կան ծանր վիրավորներ։ Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: «Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու համար», - ասված է պատրիարքության նամակի մեջ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Նամակում կոչ է արվում ամբողջ աշխարհի երկրների իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկել հայկական թաղամասը «բռնի կործանումից»: «Թաթոյան հիմնադրամի» ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ իր հերթին է հայտարարությամբ հայտնել, որ այս հարձակման մասին ահազանգեր են ստացել։ Ըստ այդմ, հարձակման ենթարկված հայ համայնքի երկու ներկայացուցիչ բերման է ենթարկվել և գտնվում է ոստիկանությունում։ Նա նշել է, որ ոստիկանություն են տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ։ Երուսաղեմի փոխքաղաքապետ Ֆլեր Հասան-Նահումի փոխանցմամբ՝ «որոշ արաբ մահմեդական տղամարդիկ և հայ համայնքի ներկայացուցիչներ ծեծկռտուքի մեջ են մտել Երուսաղեմի հին քաղաքում»։ Նրա հաղորդմամբ՝ կողմերին բաժանելու համար ոստիկանությունը երկու կողմից էլ անձանց է ձերբակալել։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել էր «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ էր անցկացնում այս գործարքի դեմ։ Ավելի ուշ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին և հայտարարել, որ «ինչ հայկական է, հայկական է մնալու»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |