Կառավարությունը 3.5 մլրդ դրամի վարկ կտրամադրի Երասխի փոխարեն Արարատում գործարանը կառուցելուն11 հունվարի 2024 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 3.5 միլիարդ դրամի վարկ կտրամադրի «Ջի թի բի սթիլ» ընկերությանը` Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ գյուղում պողպատի գործարանի կառուցման համար։ Որոշման նախագիծը ներառված էր կառավարության հունվարի 11–ի նիստի օրակարգում։ Կառավարության որոշման մեջ շինարարության տապալման համար հետևյալ ձևակերպումն է տեղ գտել՝ «որոշ հանգամանքներ», գրում է «Փաստինֆոն»։ Գործարանը պետք է կառուցվեր Երասխում, սակայն ադրբեջանական կողմի կրակոցների ու շինարարությունը դադարեցնելու պատճառով տապալվեց ծրագիրը, կառավարությունը չկարողացավ ապահովել իր երկրի տարածքում կատարվող շինարարության անվտանգությունը։ «Ընկերությանը նվիրաբերությամբ տրամադրվել է հողամասեր Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման համար, քանի որ Ընկերության կողմից Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է ելնելով որոշ հանգամանքներից»,- նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Ըստ նույն փաստաթղթի՝ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ։ Ընկերությանը 3.5 միլիարդի վարկը տրամադրվելու է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի միջոցով, որի կառավարիչը Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա վարկային կազմակերպությունն է։ Վարկի մարումը նախատեսվում է իրականացնել դրա տրամադրման երրորդ տարուց սկսած։ Պետության նկատմամբ որպես վարկի մարման ապահովման միջոց գրավադրվելու է «Ջի թի բի սթիլ»-ի հետ կապված Կոմիտասի պողոտա 53, 53/9 և 53/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը։ Կառավարությունն ակնկալում է, որ արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ, որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250 մլն դոլարի տարեկան շրջանառություն։ Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն): Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |