Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հարված հասցնել Հայոց ցեղասպնության ճանաչմանը 7 մայիսի 2009 - 21:33 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը ոչ մի դեպքում դավաճանության մեջ չի մեղադրում Հայաստանի իշխանություններին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Սակայն միեւնույն ժամանակ ես պետք է նշեմ, որ պաշտոնական Երեւանը կարող է ձեռնարկել համարձակ քայլեր, որոնք իրենց հերթին կհանգեցնեն բացասական հետեւանքների»,- ընդգծել է հայ խորհրդարանականը: Մինասյանի խոսքերով, այդ հետեւանքներից մեկը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին սպառնացող վտանգը: «Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ուղղակի հարված հասցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- հայտարարել է Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կողմերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |