Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում

Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ այցելելով բնակչության խոցելի խմբերի համար նախատեսված կացարան։

Նա հետաքրքրվել է «կացարանում և դրանից դուրս բնակվող, բայց դրա ծառայություններից օգտվող հայազգի բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման վիճակով, մանրամասն տեղեկություններ ներկայացրել ՄԻՊ–ի լիազորությունների մասին», գրում է APA-ն։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ՝ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չեն ցանկանում թողնել հարազատների գերեզմանները։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---