Օ'Բրայեն. Չեմ կարծում՝ պետք է Բաքվին հավաստիացումներ տանք ապրիլի 5–ի հանդիպման վերաբերյալ

Օ'Բրայեն. Չեմ կարծում՝ պետք է Բաքվին հավաստիացումներ տանք ապրիլի 5–ի հանդիպման վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, արձագանքելով ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին հարցին, ասել է, որ չի կարծում, թե պետք է համոզել կամ հավաստիացումներ տալ Ադրբեջանին ապրիլի 5–ի հանդիպման վերաբերյալ։

«Մենք շատ հստակ ասել էինք, թե ինչ մտադրություն ունենք այս հանդիպումով, և այս հանդիպումը հենց այն էր, ինչի մասին նախօրոք հայտարարել էինք, և վստահությունը հենց այդպես է կառուցվում, երբ մեկն անում է այն, ինչ ասում է: Մենք շատ բաց ենք և քննարկում ենք մեր ծրագրերը տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի անակնկալներ չլինեն: Կարծում եմ՝ Ձեր հարցը պետք է Ադրբեջանին ուղղել: Մեր տեսակետն այն է, որ մենք աջակցում ենք այն ընտրությանը, որն արել է Հայաստանի ժողովուրդը, և կշարունակենք աջակցել այնպես, որ խաղաղություն և անվտանգություն կապահովի ամբողջ տարածաշրջանում»,–ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Օ'Բրայենը նաև ասել է, որ տարածաշրջանում մենք տեսնում եք Ռուսաստանի ապատեղեկատվական ջանքերը, իսկ մեդիա տեղեկատվական մանիպուլյացիաները սպասելի են։

«Ռուսաստանը պատմական դերակատարություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում, և հույս ունեմ, որ կաջակցի նաև Հայաստանի ընտրությանը՝ գնալու ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական բարգավաճման ուղղությամբ: Մենք գիտենք, որ սա շարունակվող երկխոսություն է Երևանի և Մոսկվայի միջև, բայց մի բան շատ հստակ է, և դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է: Մենք կարծում ենք՝ պետք է աջակցել ու հարգել այդ որոշումը:

Տարածաշրջանում մենք տեսնում ենք Ռուսաստանի ապատեղեկատվական ջանքերը, մեդիա տեղեկատվական մանիպուլյացիաները սպասելի են, մենք տեսանք՝ շահարկումներ եղան նաև այսօրվա հանդիպման վերաբերյալ, թե ինչի մասին է այդ հանդիպումը կամ ինչի մասին չէ: Հանդիպումը հստակ Հայաստանի ժողովրդի քաղաքական ընտրությանն աջակցելու միջոց է, և այն նաև քաջալերում է տարածաշրջանային խաղաղ տնտեսական ինտեգրացիան, մի բան, որ Հայաստանի կառավարությունն է ցանկանում, բայց նաև Ադրբեջանի ղեկավարությունն էլ է ասել, որ դրան հետամուտ կլինի», - ասել է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք պետքարտուղարի օգնականը հավատում է Հայաստանի եվրոպական ապագային, ապա Օ'Բրայենն ասել է. «Պետքարտուղարը հստակ հայտարարեց, որ մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդի քաղաքական որոշմանը, իսկ թե որ տնտեսական խմբին նրանք կմիանան՝ դա իրենց ընտրությունն է, մենք ոչինչ չենք կարող ասել: Բայց, հստակ է, որ Հայաստանի ժողովուրդը ընտրել է բարգավաճման և գլոբալ շուկաներին ինտերգրման ճանապարհը և դա պահանջում է բարեփոխումների անցկացում և այդ հարցում աջակցություն, որ Հայաստանի գործարարները կարողանան օգտվել այդ հնարավորություններից»:

Ապրիլի 5–ի եռակողմ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Բաքվում կայացած հանդիպմանն ասել է, որ չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ կայացած վերջին օրերի հեռախոսազրույցներում փորձում էին համոզել, որ այդ հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ, բայց իրենք գիտեն, որ այն «Ադրբեջանի դեմ է և դեմ է Հարավային Կովկասում համագործակցությանը»: «Այն բաժանարար գծեր ստեղծելու և Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ ունի», - հայտարարել է Ալիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---