Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

PanARMENIAN.Net - Հունվարից Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատունը դարձել է հրկիզողների թիրախ։ Ընդհանուր առմամբ, վեց միջադեպի հետևանքով այրվել է 19 ծառ: Ըստ Fox 26 News-ի՝ ապրիլի 12–ի գիշերը հայկական գերեզմանատունը կրկին թիրախ է դարձել, գերեզմանատան մուտքի երկայնքով այրվել է ութ ծառեր:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ինչպես նաև Ֆրեզնոյի ոստիկանությունը, սակայն ձերբակալվածներ չկան, հայտնում է Factor.am-ը։

«Սա վրդովեցուցիչ է տնօրենների խորհրդի, հայ համայնքի, անձնակազմի և անձամբ ինձ համար: Սա միակ հայկական գերեզմանոցն է Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս։ Մեր առաքելությունն է՝ կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև այստեղ թաղվածների հիշատակը: Անհնար է գերագնահատել, թե որքան տխուր է սա մեզ համար»,- ասել է հայկական գերեզմանատան գործադիր տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը:

Հրդեհը բռնկվել է 1885 թվականից գործող գերեզմանատան ամենահին հատվածում։ Լրատվամիջոցը նշում է, որ դեպքը մտահոգիչ է ապրիլի 24-ին կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին, և դա կարող է լինել ատելության հանցագործություն:

Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---